ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՀԱԳՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ N 60/3 ՀԱՍՑԵՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ՝ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված կարգով 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 04-ը ներառյալ կազմակերպվում է «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի 1-ին փողոց N 60/3 հասցեում մանկապարտեզի կառուցման նախագծային փաստաթղթերի» վերաբերյալ հասարաական քննարկումներ։
Հասարակությունը, շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, Վահագնիի վարչական կենտրոնում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի 1-ին փողոց N 60/3 հասցեում մանկապարտեզի կառուցման նախագծային փաստաթղթերն և դրանց վերաբերյալ քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի օգոստոսի 6-ի N 124-Ա հրամանով ստեղծված ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կողմից 2025 թվականի օգոստոսի 8-ին տրված N 206 դրական եզրակացությանը» և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 03-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան:
2025թ սեպտեմբերի 05-ին` ժամը 12:00-ին, Փամբակ համայնքի Վահագնիի վարչական կենտրոնում /գ. Վահագնի/ տեղի կունենա հասարակական քննարկում:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել +374-77-12-07-86, +374-77-75-88-63 հեռախոսահամարներով։
Փամբակի համայնքապետարան