Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 16-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը մեկ օրվա համար սահմանված է 150 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչև 10-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, համայնքապետարանի հաշվի համարին: Փամբակ համայնքն այժմ ունի յոթ գործող մանկապարտեզ՝ «Բազումի մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե` 1-ին փողոց, 2/1 շենք, հեռախոս` 094019050, տնօրեն`Աննա Գևորգյան); «Դեբեդի Արևիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե` 3-րդ փողոց, 7 շենք, հեռախոս` 077938375, տնօրեն`Աղունիկ Ավետիքյան); «Եղեգնուտի Հեքիաթ մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե` 1-ին փողոց, 3 շենք, հեռախոս` 077250395, տնօրեն`թափուր); «Ձորագյուղի Ս․ Հարությունյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե` 8-րդ փողոց, 4 շենք, հեռախոս` 077038056, տնօրեն`Հասմիկ Խաչատրյան); «Լեռնապատի մանկապարտեզ» (հասցե` 7-րդ փողոց, 3/2 շենք, հեռախոս` 077327050, տնօրեն` Նաիրա Հակոբյան), «Մարգահովտի Ս․ Անանյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե`1-ին փողոց, 96 շենք, հեռախոս` 077956614, տնօրեն` Հասմիկ Դերձյան), «Վահագնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ (հասցե` 3-րդ փողոց, 9 շենք, հեռախոս` 077888438, տնօրեն` Ռոզա Փարեմուզյան):