Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը ներառյալ իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգով Փամբակ համայնքի.
1. Քարաբերդ բնակավայրի խմելու ջրի արտաքին և ներքին ցանցի կառուցում.
2. Անտառամուտ բնակավայրի փողոցի նորոգում սալարկմամբ` տուֆապատման միջոցով.
3. Լեռնապատ և Վահագնաձոր բնակավայրերի գազաֆիկացում, Ձորագյուղ բնակավայրի գազաֆիկացում 2-րդ փուլ.
4. Մարգահովիտ, Արջուտ, Վահագնի, Ազնվաձոր և Եղեգնուտ բնակավայրերի փողոցների ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով․
սուբվենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ վարչական կենտրոններում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված Փամբակ համայնքի
1. Քարաբերդ բնակավայրի խմելու ջրի արտաքին և ներքին ցանցի կառուցում.
2. Անտառամուտ բնակավայրի փողոցի նորոգում սալարկմամբ` տուֆապատման միջոցով.
3. Լեռնապատ և Վահագնաձոր բնակավայրերի գազաֆիկացում, Ձորագյուղ բնակավայրի գազաֆիկացում 2-րդ փուլ.
4. Մարգահովիտ, Արջուտ, Վահագնի, Ազնվաձոր և Եղեգնուտ բնակավայրերի փողոցների ընթացիկ նորոգում ասֆալտապատման միջոցով․
սուբվենցիոն ծրագրերի հայտերին և դրանց վերաբերյալ մինչև 2025 թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացվել համապատասխան գյուղերի վարչական ղեկավարի նստավայր:
2025թ նոյեմբերի 11-ին` ժամը 12:00-ին, համապատասխան գյուղերի վարչական կենտրոններում տեղի կունենան հայտերի քննարկման հանրային բաց լսումներ:
Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ