Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.09.24 Փամբակ համայնքում ավարտված է աջակցության հերթական ծրագիրը
📍Փամբակի համայնքապետարանի՝ ի դեմս Սուրեն Կոստանդյանի, և «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի՝ ի դեմս Մարիամ Անտոնյանի հերթական համագործակցությունը կյանքի է կոչված:
 
📚Ծրագրի արդյունքում Փամբակ համայնքի 1-4-րդ դասարանների շուրջ 160 աշակերտներ նոր ուսումնական տարվա մեկնարկին ստացան նվեր-փաթեթներ՝ դպրոցական համազգեստի, գրենական պարագաների և պայուսակների տեսքով:
16.09.24 Փամբակ համայնքում մեկնարկել է տնային տնտեսությունների զարգացման հերթական ծրագիրը
Փամբակի համայնքապետարանի` ի դեմս Սուրեն Կոստանդյանի և «Առք» բարեգործական հիմնադրամի` ի դեմս Հրահատ Ստեփանյանի հերթական համագործակցության արդյունքում Փամբակ համայնքի Վահագնի, Եղեգնուտ, Արջուտ, Ձորագյուղ, Մարգահովիտ և Բազում բնակավայրերից ընտրված 23 շահառու ընտանիքներ հնարավորություն ստացան զարգացնել իրենց տնային տնտեսությունները՝ անասնապահության և գյուղատնտեսության ոլորտներում:Մինչև 500.000 դրամ աջակցություն յուրաքանչյուր ընտանիքին` խոշոր և մանր եղջերավոր անասուններ, մեղվաընտանիքներ ձեռք բերելու կամ գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով:Ծրագրով նախատեսված գումարը «Առք» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում է որպես փոխառություն՝ փոխանցվելով անմիջապես վաճառողին: Ծրագրի ... Մանրամասն
16.09.24 Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների շրջայցը Եղեգնուտի «Հեքիաթ» մանկապարտեզում
Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները շարունակում են շրջայցեր կատարել համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում:
Այս անգամ պատասխանատու պաշտոնյաներն այցելել են Եղեգնուտի «Հեքիաթ» մանկապարտեզ:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ժ/պ Բյուրեղիկ Պողոսյանը համայնքապետարանի ներկայացուցիչներին ծանոթացրեց հաստատության ենթակառուցվածքի, տարվող աշխատանքների և շենքային պայմանների հետ:
Մանկապարտեզում գործում է 3-6 տարեկան երեխաների տարիքային մեկ խումբ՝ նախատեսված 20 երեխայի համար: Այս պահին հաստատություն հաճախում է 19 երեխա:
13.09.24 Վոլեյբոլի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Արտակ Հակոբջանյանի հիշատակին
Հարգելի սպորտասեր բնակիչներ,
🤾‍♂️տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 21-ին Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրում կկայանա վոլեյբոլի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Արտակ Հակոբջանյանի հիշատակին։
🔰Հուշամրցաշարին մասնակցելու ցանկություն ունեցող սիրողական թիմերին /անհատներին/ խնդրում ենք մինչև սեպտեմբերի 13-ը մասնակցության մասին տեղեկատվությունը տրամադրել բնակավայրերի վարչական ղեկավարներին կամ հայտագրվել մրցաշարից մեկ ժամ շուտ՝ ներկայանալով Լեռնապատ բնակավայր:
13.09.24 Շարունակվում է «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագիրը
Ոչ հիմնական տնակ-կացարանից դեպի սեփական բնակարան. Փամբակի համայնքապետարանի՝ ի դեմս Սուրեն Կոստանդյանի և «Առք» Բարեգործական հիմնադարամի՝ ի դեմս Հրահատ Ստեփանյանի հերթական համագործակցությունը մոտենում է ավարտին:Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի բնակիչ Վ. Ղազարյանի վեց հոգանոց ընտանիքը տարեմուտը կդիմավորի սեփական հարկի տակ:Բնակարանը կառուցվում է «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքներն սկսվել են հունիս ամսին: Ծրագրով նախատեսված գումարը «Առք» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում է որպես փոխառություն՝ փոխանցվելով անմիջապես վաճառողին, կառուցապատման դեպքում աջակցությունը տրամադրվում է որպես ... Մանրամասն
12.09.24 Շարունակվում է «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագիրը
Փամբակի համայնքապետարանի՝ ի դեմս Սուրեն Կոստանդյանի և «Առք» Բարեգործական հիմնադարամի՝ ի դեմս Հրահատ Ստեփանյանի համագործակցության արդյունքում ամիսներ առաջ հրդեհի հետևանքով միակ տնակ-կացարանը կորցրած Եղեգնուտ բնակավայրի բնակիչ Լ. Քոչարյանի ընտանիքը ավարտին է հասցնում սեփական տան կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքները մեկնարկել էիր հրդեհից հաշված օրեր անց՝ «Փամբակ համայնքն առանց տնակների» բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում:Ընտանիքն արագացված ընթացակարգով ընդգրկվել էր ծրագրում՝ ինչի արդյունքում հնարավորություն կունենա տարեմուտը դիմավորել սեփական հարկի տակ: Ծրագրով նախատեսված գումարը «Առք» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվում ... Մանրամասն
10.09.24 Ավարտված են Դեբեդ բնակավայրի խմելու ջրի ցանցի վերականգնման աշխատանքները
♻️🚰Փամբակ համայնքում ավարտված են 2023 թվականին մեկնարկած Դեբեդ բնակավայրի խմելու ջրի 2,8 կմ ցանիցի վերականգնման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվել է Փամբակի համայնքապետարանի և
GIZ-ի համաֆինանսավորմամբ:
✅Ջրագծի այն հատվածներում, որտեղ առաջացել են խոտաններ, համայնքը սեփական միջոցներով շարունակում է վերականգնման աշխատանքները՝ ջրամատակարարումը բնակավայր հասցնելու նպատակով:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
31
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.09.2024 թ.
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 07.08.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10.07.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 20․06.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 16․05․2024թ․
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner