Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2004 թվականից հունիսի 30-ը սահմանվել է որպես հողաշինարարի և գեոդեզիստի օր:
Կադաստրի կոմիտեն հողաշինարարության բնագավառում իր իրավասությունների շրջանակներում իրականացնում է ՀՀ մարզպետարաններից և Երևանի քաղաքապարանից ստացված հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունների ամփոփումը: Նախապատրաստում է կառավարության որոշման նախագծի փաթեթը` Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման (հողային հաշվեկշռի) վերաբերյալ` սահմանված կարգով ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։ Մասնակցում է հողային քաղաքականության, հողային ռեսուրսների կառավամարման, հողօգտագործման արդյունավետության բարձրացման սկզբունքների մշակմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը։
Տրամադրում է կարծիք հողերի օգտագործման (գոտիավորման) սխեմաների, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, դրանց տեխնիկական (նախագծման) առաջադրանքի և ավարտված սխեմայի (նախագծի), ինչպես նաև հողերի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման նպատակով կազմված հողաշինարարական գործերի վերաբերյալ։
Աջակցում է գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողը պահպանելու և դրա բերրիությունը բարձրացնելու նպատակային ծրագրի մշակմանը։ Ապահովում է հողաշինարարության բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ փոխհամագործակցությունը:
