Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։
Այն գործում է 1918 թվականի դեկտեմբերի 06-ին՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, դատախազության մասին օրենքի հիման վրա։ Ղեկավարում է ՀՀ գլխավոր դատախազը։
Դատախազության աշխատակցի օրը նշվում է ամեն տարի հուլիսի 01-ին: Տոնը բացառիկ հնարավորություն է գնահատելու դատախազության անցած ուղին, ձևավորման փուլերը, նվաճումները և բացթողումները, միևնույն ժամանակ մատնանշելու այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն:
Դատախազությունն առանձնանում է ոչ միայն իր կայուն գործելակերպով, այլև համամարդկային բարձրագույն արժեքներին և ձևավորված ավանդույթներին հավատարիմ մնալու իր սկզբունքայնությամբ:
Այն մեր երկրի պետական առանձնահատուկ գործառույթներ իրականացնող կառույցներից է:
Դատախազության հետևողական աշխատանքի շնորհիվ Հայաստանը դուրս եկավ թրաֆիքինգի դեմ համաշխարհային պայքարի հատուկ վերահսկողության երկրների ցանկից: