Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2025 թվականի հունվարի 22-ից մինչև փետրվարի 05-ը ներառյալ իրականացվող «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված «ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին» ավագանու որոշման նախագծին և դրա վերաբերյալ մինչև 2025 թվականի փետրվարի 05-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան: 2025թ փետրվարի 06-ին` ժամը 12:00-ին, Փամբակի համայնքապետարանում /գ. Փամբակ, 1 փող, 23/ տեղի կունենա ավագանու որոշման նախագծի քննարկման հանրային բաց լսում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ՝ ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ