11.10.25
Գործարկվել է վարձատրվող հասարակական աշխատանքի աջակցության տրամադրման ծրագիրը
|
Հարգելի բնակիչներ, ՀՀ կառավարության 20.06.2025 թ. N 825-Լ որոշմամբ հաստատվել է «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»։ Ծրագրի նպատակն է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների ստեղծումը, այդ անձանց եկամուտների ավելացումն ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնումը։Որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ որոշմամբ սահմանված ոլորտներում գործունեություն իրականացնող գործատուները, ինչպես նաև՝ համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարը, ծրագրին մասնակցելու ցանկության ...
Մանրամասն |
|
09.10.25
Փամբակ համայնքի դպրոցների 42 աշակերտ այցելել են ՀՀ Կենտրոնական Բանկ և Մատենադարան
|
Հոկտեմբերի 07-ին Փամբակի համայնքապետարանի ԻՔԱԿԶԾ բաժնի պետ Հասմիկ Մացակյանի գլխավորությամբ Փամբակ համայնքի Լեռնապատ, Արջուտ և Բազում բնակավայրերի միջնակարգ դպրոցներում սովորող 42 երիտասարդներ, ինչպես նաև 4 մանկավարժներ մասնակցեցին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից իրականացվող «Սպառողների ֆինանսական կրթության բարձրացման ծրագիրը ՀՀ դպրոցներում» ծրագրին։ Ծրագրի շրջանակներում իրականացվեց «Աշակերտների հյուրընկալում Գրասենյակում», բովանդակալից և ուսուցողական այց դեպի ՀՀ Կենտրոնական Բանկ և Մատենադարան։
|
|
03.10.25
Լոռու մարզում մեկնարկում է տնային կենդանիների ստերիլիզացիոն ակցիան
|
Հարգելի բնակիչներ, Tierschutz Entwicklungshilfe e.V. կազմակերպությունը 2021 թվականից իրականացնում է միջազգային բարեգործական ակցիաներ շների և կատուների ստերիլիզացիայի և պատվաստման ուղղությամբ՝ Fondation Brigitte Bardot-ի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կառույցների և ոչ առևտրայինկազմակերպությունների հետ համագործակցությամբ։Ծրագրերը միտված են անտուն կենդանիների թվի մարդասիրական կրճատմանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և բնակչության անվտանգության բարձրացմանը։Լոռու մարզում 2025 թվականի հոկտեմբերի 21–29-ը նախատեսում է իրականացնել լայնամասշտաբ ստերիլիզացիոն ակցիա Fondation Brigitte Bardot-ի և «Շունն ու Կատուն» անասնաբուժական կլինիկայի հետ համագործակցությամբ։ Ծրագրի ...
Մանրամասն |
|
01.10.25
Տարեցների միջազգային օրը Փամբակ համայնքում
|
Տարեցների օրվա կապակցությամբ Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը Մարգահովիտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանի և Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Փամբակ համայնքի ամենատարեց բնակչին` 101-ամյա Անիչկա Դերձյանին: Մեծ է Անիչկա Դերձյանի ավանդը Մարգահովիտ գյուղի զարգացման գործում։ 101-ամյա կինը ողջ կյանքի ընթացքում աշխատել է գյուղում, եղել համագյուղացիների համար աշխատասիրության լավագույն օրինակը: Համայնքի ղեկավարի տեղակալը Փամբակ համայնքի ղեկավարի անունից շնորհավորել է Անիչկա Դերձյանին, ցանկացել ամուր առողջություն և շնորհակալություն հայտնել երկարամյա աշխատանքի և վաստակի համար:
|
|
30.09.25
«Բի Հագնի» մեղվաբուծական կենտրոնը՝ «ՄԵՂՐԱՏՈՆ» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառքին
|
Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրում գործող «Բի Հագնի» մեղվաբուծական կենտրոնը սեպտեմբերի 27-28-ը Երևանում «ՄԵՂՐԱՏՈՆ» մեղվամթերքի ցուցահանդես-տոնավաճառքին ներկայացրեց Լոռու մարզը։Միջոցառումը կազմակերպվել էր «Մեղվաբուծության Դարբնոց» գիտակրթական կենտրոնի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) ֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Կանանց հզորացում հանուն բարեկեցության» (WoW) ծրագրի, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» ...
Մանրամասն |
|
26.09.25
Փամբակ համայնքն իր մասնակցությունն ունեցավ մասնակցային բյուջետավորման գործընթացին
|
Փամբակ համայնքը 2025 թվականին իր մասնակցությունն ունեցավ մասնակցային բյուջետավորման գործընթացին:Փամբակ համայնքի ղեկավարի 17 հունվարի 2025 թվականի թիվ 0090-Ա որոշմամբ Փամբակ համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման հանձնաժողովի նախագահ է ընտրվել Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռ. Մինասյանը, տեղակալ՝ ԻՔԱԿԶԾ բաժնի պետ Հ. Մացակյանը, անդամներ՝ ավագանու անդամ Գ. Կարապետյանը, «Փամբակ կոմունալ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս. Անանյանը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ ներկայացուցիչ Ս. Հովսեփյանը, Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր, առաջատար և առաջին կարգի մասնագետներ Ա. Հովհաննիսյանը, Կ. Շերմազանյանը և Ա. Օհանյանը, քաղհասարակության ...
Մանրամասն |
|
25.09.25
«Բազում» և «Վահագնի» զարգացման հիմնադրամներն ստացել են հերթական դրամաշնորհները
|
«Բազում» և «Վահագնի» զարգացման հիմնադրամները` համագործակցելով ՏԱԽ-ի հետ, ԵՄ ֆինանսավորմամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող «Տեղական դերակատարների զորեղացում` հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակներում ստացել են դրամաշնորհ և ձեռք բերել հացահատիկի շարքացան և սերմնազտիչ։«Բազում» և «Վահագնի» զարգացման հիմնադրամներն այս պահին իրականացնում են «Հատիկի ուժը» կոնսորցիումը, որի հիմնական նպատակն է տեղական արտադրողների կարողությունների բարձրացումն ու ոլորտում կայուն զարգացման ապահովումը։Երկու ծրագրերի ընդանուր արժեքը կազմում է 6 082 000 դրամ, որից «Վահագնի զարգացման հիմնադրամի» ներդրումը` 974 000 ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |