Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 02
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Փամբակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Փամբակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Փամբակ, +374 98393131, info@pambak.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

07 փետրվարի 2025 թվականի N 02

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Սույնով Փամբակի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու համայնքի ղեկավարի 2025թ-ի հունվարի 17-ի N 0090-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան մինչև փետրվարի 16-ը ներառյալ իրականացվող հանրային լսումներին։ Հանրային քննարկումներն իրականացվելու են 2025 թվականին Փամբակ համայնքում մեկնարկած մասնակցային բյուջետավորման գործընթացի առաջարկների ներկայացման փուլում համայնքի բնակիչների կողմից ներկայացված և առաջարկների նախնական գնահատման փուլում սահմանված չափանիշներին համապատասխանող առաջարկների վերաբերյալ։ Դրանք են՝

1. Համայնքի ենթակառուցվածքների բարելավում, Էքսկավատոր /բազմաֆունկցիոնալ/ տրակտորի ձեռբերում։

2. Գորգագործության /կարպետագործության/ դասընթացների կազմակերպում՝ շարժական ծառայությունների մատուցման միջոցով։

3. Ազնվաձորի այլընտրանքային նախադպրոցական ուսումնական հաստատության խաղահրապարակի հատակի կահավորում ռետինե ծածկով։

4. Մարգահովիտի մանկապարտեզի համար թվով 30 մահճակալի / 15 հատ երկհարկանի/ և թվով 60 աթոռի ձեռք բերում։

5. Մարգահովիտ բնակավայրի 3-րդ փողոցում կոյուղու /մոտ 1 կմ/ կառուցում.

Շահագրգիռ անձինք կարող են ծանոթանալ Փամբակի համայնքապետարանում, ինչպես նաև Փամբակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում  հրապարակված «Փամբակ համայնքում մեկնարկած մասնակցային բյուջետավորման գործընթացի» առաջարկներին և դրանց վերաբերյալ մինչև 2025 թվականի փետրվարի 16-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.pambak.am) կամ ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (pam-bak@mail.ru) կամ գրավոր ներկայացնել Փամբակի համայնքապետարան:

2025թ փետրվարի 17-ին` ժամը 11:00-ին, Փամբակի համայնքապետարանում /գ. Փամբակ, 1 փող, 23/ տեղի կունենա ՄԲ-ի առաջարկների քննարկման հանրային բաց լսում:

Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:

ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ



Կից փաստաթղթեր՝
(15.85 Կբ) Առաջարկ 1
(16.16 Կբ) Առաջարկ 2
(14.32 Կբ) Առաջարկ 3
(14.80 Կբ) Առաջարկ 4
(15.36 Կբ) Առաջարկ 5
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner