Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Փամբակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.07.25 Տուֆապատման աշխատանքներ՝ Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում
Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում շարունակվում են պետություն-համայնք համատեղ ներդրմամբ 2022 թվականին մեկնարկած ներբնակավայրային 360 գծմ ճանապարհահատվածի տուֆապատման աշխատանքները:
Ծրագիրն իրավանացվում է ներբնակավայրային 3-րդ և 8-րդ փողոցներում:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37 490 700 դրամ՝ ՀՀ Կառավարության 20 619 885 դրամ ներդրմամբ:
Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:
02.07.25 Փամբակի համայնքապետարանի և «Առք» բարեգործական հիմնադրամի հերթական համագործակցությունը պսակվել է հաջողությամբ
Տարեսկզբին 14 տնային տնտեսությունների բնակելի տան տանիքների վերանորոգման ծրագրի հերթական փուլը մոտեցել է իր ավարտին:
Առաջին եռամսյակում ծրագրով նախատեսված 3 ընտանիք ավարտել էր շինարարական աշխատանքները: Երկրորդ եռամսյակի ավարտին վերանորոգված է ևս 11 բնակելի տան տանիք:
Ծրագրով բնակիչներին տրամադրված փոխառությունն այս պահին կազմում է 12 230 841 դրամ:
Ծրագրի շրջանակներում շահառու ընտանիքին գումարը շինանյութի տեսքով տրամադրվում է որպես փոխառություն` մեկ տարի ժամկետով։
Շահառու ընտանիքներն ընտրվել են Փամբակի համայնքապետարանի և «Առք» բարեգործական հիմնադրամի համատեղ գնահատման արդյունքում։
02.07.25 Հանդիսությունների սրահի կառուցում՝ Ձորագյուղ բնակավայրում
Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում ընթանում են Հանդիսությունների սրահի վերակառուցման աշխատանքներ:
Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 155.5քմ, առաջին հարկի՝ 2.5 մ, երկրորդ հարկի՝ 1.9մ մաքուր բարձությամբ:
Ծրագրով նախատեսված է 5 սենյակների կառուցում՝ հանդիսույթունների անցկացման, հանգստի, ժամանցի, խոհանոցի և սանհանգույցի համար՝ դրսի հատվածից՝ բաց պատշգամբով:
Ծրագրի արժեքը կազմում է 10 680 000 դրամ՝ Փամբակի համայնքապետարանի ամբողջական ֆինանսավորմամբ:
Աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:
30.06.25 Գորգագործության և կարպետագործության դասընթացներ՝ Փամբակ համայնքում
Փամբակ համայնքի Լեռնապատ, Մարգահովիտ և Վահագնի բնակավայրերում շուրջ մեկ ամիս է մեկնարկել են գորգագործության և կարպետագործության դասընթացներ:Դասընթացներն իրականացվում են Փամբակի համայնքապետարանի ֆինանսավորմամբ և աջակցությամբ:Դասընթացի նպատակն է ապահովել ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ նախորդ տարի իրականացված «Զարդանախշերի երկխոսություն» ծրագրի շարունակականությունն ու կայունությունը, համայնքի կանանց և երիտասարդներին զինել գորգագործության ու կարպետագործության ոլորտի հմտություններով ու կարողություններով, համամասնորեն ապահովել մշակութային եռուզեռ՝ համայնքի տարբեր բնակավայրերում:Ծրագրի 30 մասնակիցների կողմից մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ գործվել են 27 նմուշ գորգեր և կարպետներ:«Զարդանախշերի ... Մանրամասն
25.06.25 Մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների մշտադիտարկման աշխատանքները
Հունիսի 23-ին Փամբակի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնայներն Ազնվաձոր և Բազում բնակավայրերի վարչական ղեկավարների ուղեկցությամբ այցելեցին «Բազումի մանկապարտեզ» ՀՈԱԿ և նրա կազմում գործող Ազնվաձոր բնակավայրի այլընտրանքային մանկապարտեզ։
Այցելության նպատակն էր իրականացնել նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացվող աշխատանքների մշտադիրտարկում, առկա խնդիրների վերհանում և դրանց լուծմանն ուղղված միջամտության ծրագրերի նախանշում։
Այս պահին «Բազումի մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախում է 21, Ազնվաձորի այլընտրանքային մանկապարտեզ՝ 9 երեխա:
25.06.25 Միջազգային ստանդարտներին համապատասխան կրթահամալիր՝ Բազում բնակավայրում

Փամբակ համայնքի Բազում բնակավայրում շարունակում են ընթանալ միջազգային ստանդարտներին համապատասխան կրթահամալիրի կառուցման աշխատանքները։
Կրթահամալիրը կառուցվում է ՀՀ Կառավարության «300 դպրոց և 500 մանկապարտեզ» նորոգելու, կառուցելու և վերակառուցելու ծրագրի շրջանակներում` նպատակ ունենալով Փամբակ համայնքում ստեղծել կրթության բարենպաստ և ժամանակակից պայմաններ։
Կրթահամալիրը նախատեսված է 80 մանկապարտեզի սաների և 200 աշակերտի համար։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում 1.850.000.000 դրամ։

25.06.25 Դեբեդ բնակավայրում շարունակվում է 2024 թվականի հերթական սուբվենցիոն ծրագիրը

Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում ընթանում է 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսված Դեբեդ բնակավայրի 15կմ խմելու ջրի ջրագծի վերակառուցման և 5 ջրամբարների վերանորոգման ծրագիրը՝ տորկետացման և ջրամեկուսիչ շերտի կիրառմամբ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 65.798.000 դրամ՝ ՀՀ Կառավարության 46.058.600 դրամ և համայնքի՝ 19.739.400 դրամ /30%/ ներդրմամբ:
Ծրագրով պլանավորված աշխատանքները նախատեսվում են ավարտել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
45
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10․06․2025
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.05.2025 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14.04.2025 թվականին
Քվյարկություն
Փամբակ համայնքի ավագանու նիստ 25․12.2024 թվական
Փամբակ համայնքում 2024 թվականի հաշվետվություն
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․11.2024 թվական
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․10.2024 թվական
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.09.2024 թ.
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 07.08.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 10.07.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 20․06.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 16․05․2024թ․
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.04.2024
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21.03.2024
Փամբակ համայնքի ղեկավարի 2023 թվականի ընթացքում կա
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15․02.2024
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․11.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 13․10.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 15.09.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 13 07 2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․06.2023 թվականին
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12․05.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 21․04.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 12.04.2023թ.
Փամբակ համայնքի ավագանու նիստ 24․03.2023
Փամբակ համայնքի ավագանու արտահերթ նիստ 03.03.2023թ
Փամբակ համայնքի ղեկավարի 2022թ տարեկան հաշվետվությ
Փամբակ համայնքի ավագանու նիստ 27․02.2023
Փամբակ համայնքի ավագանու նիստ 14․02.2023
Ավագանու արտահերթ նիստ 27.01.2023
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 27․12.2022
Ավագանու արտահերթ նիստ 07.12.2022
Ավագանու արտահերթ նիստ 18.11.2022
Փամբակ Համայնքի ավագանու նիստ 15․11.2022
Տեսահոլովակ
Ավագանու նիստ 12.05.2022
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, գ.Փամբակ
+374 98393131
info@pambak.am
Պաշտոնական էլ. փոստ` 52988310@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՄԲԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner